Գողության և ծեծի փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ
Իրավունք
Գողության և ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացուհի Ս. Մ.-ն և ոստիկան Ա. Վ.-ն երկու տարբեր օրերի միմյանց հետ հանդիպումներ են ունեցել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում: Առաջին հանդիպման ժամանակ Ս. Մ.-ն Ա. Վ.-ի գրպանից գաղտնի հափշտակել է գումար:
Վերջիններս երկրորդ հանդիպման ժամանակ հափշտակության պատճառով ծագած վեճի ընթացքում քաշքշել են իրար և հարվածել' պատճառելով ֆիզիկական ցավ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)