Հյուրանոցի համարներից մեկից գողացել է սեղանին դրված իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի
Իրավունք
Փետրվարի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Արթուր Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Ռոբերտ Հ.-ն Վ. Սարգսյանի փողոցում գտնվող մի հյուրանոցի համարներից մեկում, հանդիպման ժամանակ, գողացել է սեղանին դրված իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ