ՌԴ-ն Ուկրաինայի դեմ շարունակում է վարել ագրեսիվ քաղաքականություն. Քեմերոն և Ռասմուսեն
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության վարելու դեմ: Այս մասին հայտնում է itar-tass-ը։
«Սեպտեմբերին Ուելսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում պետք է հստակորեն հասկացնել Ռուսաստանին, որ իրենք միշտ ցանկացել են լինել նրա գործընկերը, ոչ թե սպառնալիքը, և նա իր ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է ապագայում նման համագործակցությունների ընթացքը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Քեմերոնը և Ռասմուսենն ագրեսիա են համարել նաև այն օգնությունը, որը, նրանց կարծիքով, Ռուսաստանը ցուցաբերում է Ուկրաինայի արևելքի աշխարհազորայիններին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան