Բրազիլիայում բողոքի ակցիաները չեն դադարում. Սան Պաուլուում ցուցարարներն ավերել են Mercedes Benz-ի ավտոսրահը
Աշխարհ
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բողոքի ակցիաները վերածվել են վանդալիզմի գործողությունների և ոստիկանության հետ բախումների, տեղեկացնում է BBC-ն:
Ցուցարարները ավերել են Mercedes Benz-ի ավտոսրահը, որտեղ ավտոմեքենաներից շատերը արժեին 100 հազար դոլարից ավելի: Ավերվել է նաև քաղաքի գլխավոր փողոցներից մեկում գտնվող բանկի ճեմասրահը:
Ցուցարարները դժգոհություն էին հայտնում բազմաթիվ խնդիրների կապակցությամբ, ներառյալ հասարակական տրանսպորտով երթևեկության բարձր գները և բնիկ ժողովուրդների իրավունքների խախտումը:
Բողոքի ակցիայի համար ընտրվել էր այն ժամանակահատվածը, երբ ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղ էր ընթանում Անգլիայի և Ուրուգվայի հավաքականների միջև: Ընդսմին ցուցարարները չեն փորձել մոտենալ մարզադաշտին:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի կանխի վանդալիզմի նոր գործողությունները, բայց լուրջ բախումներ տեղի չեն ունեցել: Ներկայումս ցուցարարների մեծ մասը ցրվել է:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան