Ռուս-ուկրաինական սահմանին գնդակոծվել է երեխաների տեղափոխող ավտոբուսը. Աստախով
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայից Ռոստովի շրջան ուղևորվող ավտոբուսը, որտեղ գտնվում էր 36 երեխա, գնդակոծության է ենթարկվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը:
«Ավտոբուսում եղել է 36 երեխա. վարորդին հաջողվել է խույս տալ գնդակոծությունից: Նախնական տվյալներով` ոչ ոք չի տուժել: Տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզվում են»,- գրել է Աստախովը Twitter-յան իր միկրոբլոգում:
Նշենք, որ Ուկրաինայի արևելքում դիմակայության հետևանքով զոհերի թիվն անցնում է 400-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան