Պորոշենկոյի «B ծրագիրը»
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է «B ծրագիր» ունենալու մասին, եթե անարդյունավետ լինի նրա՝ երկրի արևելքում ճգնաժամի խաղաղ կարգավորման «A ծրագիրը»։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Խաղաղ սցենարը հիմնականում հենված է «A ծրագրի վրա», բայց նրանք, ովքեր ակնկալում են օգտագործել բանակցային գործընթացը միայն ժամանակ շահելու նպատակով, պետք է իմանան, որ մենք ունենք նաև «B մանրակրկիտ ծրագիրը»։ Ես չեմ խոսի այժմ այդ ծրագրի մասին, քանի որ կարծում եմ, որ խաղաղության առաջին ծրագիրը կաշխատի»,- ասել է Պորոշենկոն։
Նշենք, որ Պորոշենկոյի՝ Ուկրաինայի արևելքում ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագիրը բաղկացած է 14 կետից, ըստ որոնց՝ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչներին առաջարկվում է սահմանադրական փոփոխություններով երաշխավորել իշխանության ապակենտրոնացումը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան