Մեդվեդևն արգելել է Տաջիկստանի քաղաքացու անձնագրով մուտքը Ռուսաստան
Աշխարհ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ստորագրել է որոշում, որն արգելում է Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով մուտքը Ռուսաստան: Համապատասխան փաստաթուղթը հունիսի 23-ին զետեղվել է ՌԴ-ի կառավարության կայքում:
2014 թվականի հունիսի 17-ի որոշումը սահմանում է, որ Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստան կժամանեն և այնտեղից կմեկնեն սոսկ արտասահմանյան, ծառայական, դիվանագիտական անձնագրերով, ծովայինի անձնագրով և Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի վկայականով:
Ավելի վաղ ՌԴ-ի տարածքում մնալը Տաջիկստանից ժամանածները կարող էին իրականացնել իրենց երկրի անձնագրի կամ ծննդյան վկայականի (16 տարին չլրացած երեխաների համար) հիման վրա:
Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար որոշ օտարերկրացիների համար բավական կլինի զրույց անցնելը:
«Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է բանակցություններ վարել ԱՊՀ-ի մասնակից պետությունների կառավարությունների հետ (բացառությամբ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մեջ մտնող պետությունների) ոչ ուշ, քան մինչև 2015 թվականն արտասահմանյան անձնագրերով այդ պետությունների քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի և ՌԴ-ից ելքի ռեժիմի ապահովման շուրջը»,- ասված է փաստաթղթում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան