ԱՄՆ-ն 8-9 միլիարդ դոլարով տուգանել է BNP Paribas բանկին` պատժամիջոցների ընթացակարգը խախտելու համար
Աշխարհ
Ֆրանսիական BNP Paribas բանկն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը կվճարի 8-9 միլիարդ դոլար դոլարի տուգանք՝ մի շարք երկրների դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը չպահպանելու համար: Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը:
«Բանկի ներկայացուցիչներն ընդունել են իրենց մեղավորությունը, որ խախտել են «Միջազգային տնտեսական արտակարգ լիազորությունների մասին ակտը»: Բանկին ժամանակավորապես կարգելվի վճարումներ իրականացնել դոլարով, ինչպես նաև աշխատանքից կհեռացվի մոտ 30 աշխատակից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի իշխանությունները ֆրանսիական BNP Paribas բանկին Կուբայի, Սուդանի ու Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը խախտելուց հետո սպառնացել էր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)