Ոստիկանությունը Խարկովում ձերբակալել է ընդհարումների շուրջ 30 մասնակիցների
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Խարկովի մարզի գլխավոր վարչությունը հաղորդել է Խարկովում հասարակական կարգի շուրջ 30 առավել ակտիվ խախտողների ձերբակալման մասին, որտեղ նախօրյակին տեղի են ունեցել ընդհարումներ «եվրամայդանի» կողմնակիցների և հակառակորդների միջև:
Հունիսի 22-ին Խարկովում տեղի են ունեցել ակցիաներ` ի պաշտպանություն Ուկրաինայի ամբողջականության և դաշնայնացման, որոնց, ոստիկանության տվյալներով, մասնակցել է ավելի քան հազար մարդ: Հասարակական կարգն ապահովել է գրեթե 300 ոստիկան:
Ըստ իրավապահների տվյալների՝ երեկոյան ընդհարում է տեղի ունեցել երկու հանրահավաքների մասնակիցների միջև: Ոստիկանության աշխատակիցների ժամանակին միջամտության շնորհիվ բախումը հաջողվել է տեղայնացնել, հաղորդել է ՆԳ նախարարության մարզային վարչությունը:
«Օրենքի առավել ակտիվ խախտողներին տարել են ներքին գործերի մարմիններ՝ բոլոր հանգամանքների պարզման և գործող օրենսդրության համաձայն դատավարական վճռի կայացման համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան