ՆԱՏՕ-ն որոշել է Թուրքիայից դուրս բերել «Փետրիոտ» հակաօդային պաշտպանության համալիրները
Աշխարհ
Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդերլանդները մտադիր են 2014 թվականի վերջին Թուրքիայից դուրս բերել իրենց «Փետրիոտ» հրթիռային համալիրները: Սույն հարցը ենթադրվում է քննարկել ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հարավային Ուելսում (Մեծ Բրիտանիա):
Թուրքիայից հակաօդային պաշտպանության համալիրների դուրսբերման վերաբերյալ որոշումը հիմնավորվում է նրանով, որ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման առնչությամբ այլևս անհրաժեշտություն չկա «Փետրիոտը» պահել Թուրքիայի տարածքում:
Իսկ իսկական պատճառը թաքնված է Նիդերլանդների և Գերմանիայի զորակազմերում համալիրների սպասարկման մասնագետների պակասության մեջ, նշել է ռադիոկայանը՝ վկայակոչելով Der Spiegel հրատարակությունը:
Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում, «Փետրիոտ» համալիրների ծավալման որոշումը ՆԱՏՕ-ն ընդունել է 2012 թվականի դեկտեմբերին: Հրթիռները նախատեսված են Սիրիայի տարածքից հնարավոր օդային հարձակումների և հրիթռային գրոհների դիմագրավման համար: Համալիրները Թուրքիայում ծավալվել են 2013 թվականի հունվարին, բայց այդպես էլ բանը դրանց կիրառմանը չի հասել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան