Պուտինի «փոխզիջումային» քաղաքականությունն Ուկրաինայի հարցում այլ նպատակներ է հետապնդում. Սաակաշվիլի
Աշխարհ
Ինչպես հայտնում է Обозреватель-ը, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի զինադադարի և խաղաղ բանակցային գործընթացի մասին հայտարարությունն ուրիշ նպատակներ է հետապնդում: Պուտինն այս քայլով փորձում է իրագործել երեք հստակ նպատակ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Առաջինը` խուսափել Արևմուտքի կողմից սահմանվող սեկտորային պատժամիջոցներից, ինչը կլիներ անխուսափելի է, եթե հիմա զինադադարի առնչությամբ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերվեր:
Երկրորդ` Պուտինին հաջողվել է ստեղծել նոր սուբյեկտներ` ԴԺՀ-ի հրոսակախմբերի տեսքով, որը նրան հետագայում թույլ կտա մտնել Ուկրաինա և ԴԺՀ հակամարտության մեջ, այլ ոչ թե Ուկրաինա և Ռուսաստան:
Երրորդ` Պուտինն իր փոխզիջումային քայլերով փորձում է նվազեցնել Ուկրաինայի կառավարության զգոնությունը և ամեն ինչ կանի աջակցելու և հզորացնելու Ուկրաինայի արևելքի անջատողականներին, ովքեր ուկրաինական զորքերին դուրս կմեղմեն Դոնեցկից և Լուգանսկից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան