Թուրքիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Լիբիային
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Լիբիային նախազգուշացնող հայտարարություն է արել` կապված Լիբիայի պաշտոնաթող գեներալ Հալիֆե Հաֆթերի` Թուրքիայի քաղաքացիներին երկիրն անմիջապես լքելու մասին արած հայտարարության հետ: Պաշտոնական Անկարային լ րջորեն անհանգստացրել է իր քաղաքացիներին սպառնացող հնարավոր վտանգը:
Թուրքիայի ԱԳՆ արած նախազգուշական հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի քաղաքացիների և թուրքական ներկայացուցչությունների անձնակազմի անվտանգության պատասխանատվությունն ընկած է Լիբիայի իշխանությունների վրա: «Այս պահին Թուրքիայի մի քանի հարյուր քաղաքացիներ գտնվում են վտանգի գոտում: Մենք ստիպված ենք ընդունել, որ այդտեղ մնացած մեր քաղաքացիների կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Բանակցություններ են տարվում «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության հետ այդ քաղաքացիներին տեղափոխելու համար»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում