Օբաման ու Քեմերոնը ՌԴ-ից հստակ քայլեր են ակնկալում Ուկրաինայի ճգնաժամը հարցով
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան զանգահարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները քննարկելու համա»: Այդ մասին հայտնել է itar-tass-ը:
«Կողմերը Ռուսաստանից սպասում են կոնկրետ գործողությունների Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում, իսկ եթե Մոսկվան քայլեր չձեռնարկի Ուկրաինայում իրավիճակը փոխելու համար, «G7»-ը նոր պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի հանդեպ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հունիսի 24-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է խորհրդարանի վերին պալատին՝ Դաշնության խորհրդին՝ չեղյալ համարելու ռուսական զորքն Ուկրաինա մտցնելու թույլտվության որոշումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում