Լիբիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Աշխարհ
Լիբիայում հունիսի 25-ի առավոտյան մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Պատգամավորական 200 տեղի համար պայքարում են 1700 թեկնածուներ: Լիբիայի տարբեր շրջաններում բացվել են 1600 ընտրատեղամասեր: Իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունների անվտանգությունը կապահովեն 13 հազար զինծառայողներ: Ավելի վաղ Լիբիայի կառավարությունը, չնայած երկրում տիրող քաոսային իրավիճակին, բոլոր քաղաքացիներին կոչ էր արել մասնակցել ընտրություններին` հանուն բարեկեցիկ ապագայի:
Լիբիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 3,4 միլիոն քաղաքացիներ, որոնցից 1,5 միլիոնը գրանցվել է ընտրություններին մասնակցելու համար: Սա բավական ցածր ցուցանիշ է: Նախորդ ընտրություններին գրանցվել էին 2,7 միլիոն քաղաքացիներ:
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 27-ին, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն հուլիսին:
Հատկանշական է, որ խորհրդարանական ընտրություններում 32 տեղ հատկացված է կանանց:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում