ՆԱՏՕ-ի երկրները սովոր են պատերազմների հուրը նավթով հանգցնելուն. Ռոգոզին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները սովոր են «պատերազմների հուրը նավթով հանգցնելուն»: Այս մասին փոխվարչապետը գրել է Twitter-յան իր միկրոբլոգում:
«Ի դեպ, ՆԱՏՕ-ի համար սովորական բան է քաղաքացիական պատերազմների բոցը նավթով հանգցնելը»,- գրել է նա:
Ավելի վաղ Ռոգոզինը հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմատեխնիկայի և սպառազինության մեծ մասի անսարքության պատճառով ՆԱՏՕ-ն որոշել է նրան վաճառել Արևելյան Եվրոպայի երկրների զինանոցում առկա խորհրդային զենքը:
Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի արևելքում սկսած ուժային գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ն բազմիցս է արտահայտվել Կիևին աջակցելու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում