Յացենյուկը սպառնացել է «վերափոխել» կառավարությունը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոալիցիային առաջարկում է կառավարության կազմում փոփոխություններ կատարելու հարցով խորհրդակցություններ սկսել, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը հավանություն չի տվել կառավարության նախագծերի մեծ մասին:Նա այս մասին հայտնել է Կառավարության նիստում:
«Ես կարծում եմ՝ կառավարության և խորհրդարանի այս ձևաչափով աշխատելը չափազանց բարդ է», - ասել է վարչապետը:
Ըստ վարչապետի՝ եթե խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը այսուհետ էլ չունենա աշխատանքի ընդհանուր և միասնական տեսլական ապա այդ ժամանակ Գերագույն ռադան, կառավարությունը և կոալիցիան կվերաձևվեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում