Պորոշենկոյի «ծրագիր B»-ն պատրաստվել և մշակվել է ամերիկացի վերլուծաբանների կողմից
Աշխարհ
Համացանցում է հայտնվել Ուկրաինայի իշխանություններին ուղղված ամերիկյան RAND ռազմավարական հետազոտական ընկերության գաղտնի խորհուրդներով փաստաթուղթը, որը կոչվում է «Հուշագիր այն դեպքի համար, եթե Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը ձախողվի»: Այս մասին հայտնում է funos.ru-ն՝ վկայակորելով «Ռոսիա 24»-ը:
RAND-ի վերլուծաբաններն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների գործողությունները բաժանել են 3 փուլի: Առաջինը տարածաշրջանի զորքերով շրջապատում ու ջրի և սննդամթերքի մատակարարման արգելքն է: Երկրորդ փուլում RAND-ն առաջարկում է մինչ ցամաքային գործողություններ իրականացնելը, ավիահարվածներ հասցնել ռազմավարական օբյեկտներին, որից հետո հարվածել նրանց, ովքեր զենք են կրում: Երրորդ փուլը կապի ծառայության և սննդամթերքի մատակարարման վերականգնումն է:
RAND-ը կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը, արգելափակել օտարերկրյա ԶԼՄ-ները և հատուկ տարածքներ չթողնել արտասահմանյան հրատարակչությունների աշխատակիցների:
Նշենք, որ RAND-ն զբաղվում է ռազմավարական խնդիրների վերլուծման նոր մեթոդների մշակմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում