«Հակաահաբեկչական» օպերացիան վերածվել է խաղաղ բնակչության ցեղասպանության. Լուգանսկի բնակիչները դիմում են Պան Գի Մունին
Աշխարհ
Աշխարհազորայինները կրակ են արձակել Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռի ուղղությամբ, որը Լուգանսկի օդանավակայանի տարածքում փորձել է հետախուզություն իրականացնել: Քաղաքի պաշտպանները հաղորդել են, որ կարճատև կրակահերթից հետո, որն իրականացվել է ինքնաձիգներից, ինքնաթիռն առանց զգալի կորուստների լքել է տարածքը:
Քաղաքի արևելյան մասում շարունակվում են ջրամատակարարման հետ կապված խնդիրները: Հասարակական տրանսպորտի աշխատանքը ժամը 23:00-24:00-ի փոխարեն՝ դադարում է ժամը 20:00-21:00-ին: Մթերային մի քանի խանութ ժամանակավորապես փակվել է, բայց մեծամասնությունը շարունակում է աշխատանքը: Սնունդի հետ կապված խնդիրներ չկան: Բայց Կրասնի Յար գյուղում երկրորդ օրն է՝ ջուր չկա: Մի քանի տներում էլ գազ չկա՝ գազատար խողովակների վնասվելու պատճառով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այս խնդիրների հետ կապված՝ Լուգանսկի բնակիչները ստորագրահավաք են սկսել՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունից օգնություն խնդրելու վերաբերյալ: Փաստաթղթի տեսքտում նրանք խնդրում են միջազգային հանրության աջակցությունը՝ կոֆլիկտի դադարեցմանը: «Կիևի կառավարությունը՝ խախտելով սեփական Սահմանադրության նորմերը, հրաման է տալիս բանակը դուրս բերել սեփական ժողովրդի դեմ: Այսպես կոչված «հակաահաբեկչական» օպերացիան վերածվել է խաղաղ բնակչության ցեղասպանության»,- ասվում է ուղերձում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում