Ուկրաինական դրոշ է բարձրացվել ևս երկու բնակավայրում
Աշխարհ
Արտյոմովսկում և Դրուժկովկում բարձրացվել է Ուկրաինայի դրոշը: Այդ մասին երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել են Պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը և Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն:
«Ուկրաինական զորքերը գրոհայիններից ազատագրել են ևս երկու բնակավայր»,- ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ: Գլխավոր հանձնարարություններից նշվում է քաղաքային ենթակառուցվածքների ականազերծումը: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է վերականգնել ազատագրված քաղաքների ենթակառուցվածքը, տեղի բնակիչներին ապահովել սննդով, խմելու ջրով և անհրաժեշտ հումանիտար օգնությամբ:
Հիշեցնենք, որ ուկրաինական դրոշը նախօրեին բարձրացվել է Սլավյանսկում և Կրամատորսկում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում