Դոնեցկն աշխարհազորայինների վերահսկողության տակ է. քաղխորհուրդ
Աշխարհ
Աշխարհազորայինները գրավել են Դոնեցկի ազգային համալսարանի հանրակացարանը՝ հայտարարելով, որ այնտեղ կարող են հազարավոր մարդիկ տեղավորել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ներկայումս Դոնեցկում են գտնվում Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները՝ զինված բանակային ստորաբաժանումներով: Դոնեցկում աշխարհազորայինները գրավել են նաև Պատժիչ ծառայության վարչության շենքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Սլավյանսկը լիովին անցավ ուկրաինական ուժայինների վերահսկողության տակ, իսկ աշխարհազորի ռազմական տեխնիկայի շարասյունը լքեց Սլավյանսկն ու Կրամատորսկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում