Հարյուրավոր ուղևորներ են տարհանվել Լա Մանշի տակ ձգվող թունելում տեղի ունեցած վթարի պատճառով
Աշխարհ
Հարյուրավոր ուղևորներ են տարհանվել «Եվրոսթար» գնացքից, որը Լոնդոնից Ֆրանսիա էր ուղևորվում Լա Մանշի տակ ձգվող թունելով: Այդ մասին, ինչպես տգեղակացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է եվրոթունելի վարչակազմը:
Միջադեպը թունելի ներսում տեղի է ունեցել հուլիսի 7-ի առավոտյան էլեկտրահաղորդման գծի հետ կապված խնդրի պատճառով: Ոչ ոք չի տուժել, շատ ուղևորներ պատահածը համարել են զվարճալի էպիզոդ և հաճույքով լուսանկարվել թունելում:
Ֆրանսիայի կայարան են հասցվել 382 ուղևոր և չորս շուն:
Միջադեպի հետևանքով խախտվել են հաջորդ գնացքների տոմսեր գնած քաղաքացիների պլանները: «Եվրոսթարները» երթևեկում են վեցժամյա ուշացումով: Նրանց աշխատանքի ընդհատումները հավանաբար կշարունակվեն մինչև օրվա վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում