Պորոշենկոն հաստատել է Լուգանսկն ու Դոնեցկը գրավելու ծրագրերը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հաստատել է աշխարհազորայինների կողմից «զբաղեցված» Լուգանսկի և Դոնեցկի «ազատագրման» մտադրության մասին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալը:
Ըստ Կովալի՝ ուկրաինական ԶՈւ-ն չի պատրաստվում գրոհել Լուգանսկը և Դոնեցկը, այլ պատրաստվում է շրջափակել դրանք. գոյություն ունի նախագահի, գերագույն գլխավոր հրամանատարի ծրագիր, որտեղ հստակ նշված է ռազմավարական նպատակը՝ Լուգանսկ և Դոնեցկ քաղաքների նկատմամբ, որոնք ամբողջությամբ կշրջափակվեն:
Իր հերթին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը հայտարարել է, որ իրենք շարունակելու են ամեն կերպ պահել Դոնեցկի պաշտպանությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում