Պորոշենկոն հակաահաբեկչական կենտրոնի նոր ղեկավար է նշանակել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի ԱԱԾ-ին կից հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Գրիցակին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Գրիցակը նշանակվել է նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Ուկրաինայի նախագահը մեկ այլ հրամանով Վասիլի Կրուտովին ազատել է հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոններից:
Նշենք, որ Կրուտովը հակաահաբեկչական կենտրոնը գլխավորում էր 2014 թվականի ապրիլի կեսերից:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում