Ադրբեջանի բնակչությունն իր վաստակի կեսը ծախսում է սննդի վրա. ԱՄՆ պետքարտուղարություն
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարության գյուղատնտեսության դեպարտամենտն (USDA) աշխարհի երկրներում բնակչության վաստակի' սննդի վրա ծախսվելու մասնաբաժնի վերաբերյալ հրապարակած զեկույցում նշել է, որ այդ ցուցանիշով Ադրբեջանը գտնվում է աշխարհի ամենահետամնաց երկրների' Պակիստանի և Ինդոնեզիայի նման երկրների կողքին: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի բնակչությունն իր աշխատավարձի 48,5 տոկոսը ծախսում է սնունդ հայթայթելու վրա, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը:
Նշվում է, որ աշխարհում սննդի վրա ամենաքիչը՝ ընդամենը 6,6 տոկոսը ծախսում են ամերիկացիները: Նրանց հետևում են Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Գերմանիայի բնակիչները, որոնք սննդի վրա ծախսում են մաքուր աշխատավարձի 9 տոկոսը: Պակիստանում այդ ցուցանիշը 45,4 տոկոս է, Ինդոնեզիայում՝ 44,1 տոկոս, Նիգերիայում' 44,9 տոկոս, Ալժիրում' 43,8 տոկոս, Վրաստանում՝ 42,1 տոկոս, Բելառուսում' 44 տոկոս, Ուկրաինայում' 42,2 տոկոս:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել