ԱՄՆ-ում ռուս պատգամավորի որդուն ձերբակալելու փաստը դիտվում է որպես առևանգում. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ռուս պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդու՝ Ռոման Սելեզնյովի՝ Մալդիվներում ձերբակալվելու մասին: Այս մասին հայտնում է RT-ն:
«Մալդիվյան Հանրապետության մայրաքաղաք Մալիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվա տեղափոխվող ռուս քաղաքացի Ռ.Վ. Սելեզնյովը, ով նույն օրը պարտադրաբար ամերիկյան գաղտնի ծառայության գործակալների կողմից տեղափոխվել է Գուամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն այս միջադեպը գնահատել է՝ որպես Վաշինգտոնի հերթական ոչ բարեկամական քայլ:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ԱՄՆ-ում ձերբակալված, Ռուսաստանի 30-ամյա քաղաքացի Ռոման Սելեզնյովը մեղադրվում է 2009թվականի հոկտեմբերից մինչև 2011թվականի փետրվարն ամերիկացիների կրեդիտային քարտերի և անձնական տվյալների գողության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում