Իրանը ավելի քան 10 հազար մարդատար ավտոմեքենա կմատակարարի Ռուսաստանին
Աշխարհ
Մինչև տարեվերջ Ռուսաստանին ավելի քան 10 հազար մարդատար ավտոմոբիլ կմատակարարի Իրանի Iran Khodro ավտոարդյունաբերական խումբը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՍՆԱ գործակալությանը: «Իսկ ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք արտահանել, այդ թվում՝ Ռուսաստանին մատակարարել մեր արտադրած ավտոմոբիլների մինչև 30 տոկոսը»,- հայտնել է ավտոարդյունաբերական խմբի գլխավոր տնօրեն Հաշեմ Եքեզարեն: Այժմ Iran Khodro-ի ինժեներներն առաջին պլան են մղում ավտոմոբիլների արտադրության և հավաքման որակը, ինչպես նաև մոդելների բազմազանությունը, որոնք շուկայում կառաջարկվեն ամենամոտ ապագայում: Արդեն այժմ հայտնի է, որ մինչև այս տարվա վերջը երկրի ներքին և արտաքին շուկաներում կստացվի նոր մոդելի մարդատար ավտոմոբիլ, որին տրվել է «Դենա» անվանումը: Իրանցի ավտոմոբիլաշինարարները հենց դրա հետ են առանձնահատուկ հույսեր կապում արտահանական մատակարարումների ընդլայնման համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել