Ռուսաստանը ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար
Աշխարհ
Ռուսաստանը կոչ է անում ԵԱՀԿ-ին՝ կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստ անցկացնել և քննարկել Ուկրաինայի հումանիտար իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը:
«Մենք այսօր մշտական խորհրդի շտապ նիստ հրավիրելու հարց ենք դրել Ուկրաինայի հումանիտար իրադրությունը քննարկելու համար. այն վատ է և շարունակում է վատթարանալ»,-ասել է նա:
«Այսօր իսկ Շվեյցարիայի նախագահության միջոցով մշտական խորհրդի որոշման նախագիծ ենք առաջադրել, որով պահանջվում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ուկրաինական ուժերը դուրս բերել հակամարտության գոտուց, Ուկրաինայի կառավարությունը պետք է հումանիտար միջանցքներ ստեղծի քաղաքացիական անձանց համար, անհապաղ թույլատրի պարենամթերքի և մարդասիրական այլ օգնության առաքումը»,-հավելել է Կելինը:
Նա այն կարծիքին է, որ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողության շարունակումը կարող է հանգեցնել հումանիտար աղետի:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել