Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել անհապաղ զինադադար հայտարարել Ուկրաինայում
Աշխարհ
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կենտրոնական կոմիտեն միաձայն հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել զինված հակամարտությունը Ուկրաինայի հարավ-արևելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԵՀԽ-ի մամուլի ծառայությունը:
ԵՀԽ-ն հորդորել է «հակամարտող երկու կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի հարավ-արևելքում» և ապաէսկալացնել հակամարտությունը:
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը «լրջորեն վտանգել է բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքը»: Բացի այդ, Ուկրաինայի հակամարտությունը, ԵՀԽ-ի կարծիքով, կարող է խարխլել միջազգային հանրակցության ընդունակությունը ներկայում և ապագայում գտնել բազմաթիվ հրատապ հարցերի լուծումը, որոնք սկզբունքային և համատեղ հակազդում են պահանջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել