Լուգանսկում օդային տագնապ է հայտարարվել
Աշխարհ
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում օդային տագնապ է հայտարարվել, քաղաքը նախապատրաստվում է նոր գնդակոծությանը դիմագրավելուն: «Այո, սպասում ենք նոր ավիահարձակման կամ գնդակոծության: Մոտ քսան րոպե առաջ տագնապ է հայտարարվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հեռախոսով հայտնել են Ներքին գործերի վարչության տեղական մարմնի ներկայացուցիչները:
Լուգանսկն ուրբաթ և շաբաթ օրերին ռմբակոծության է ենթարկվել: Հաղորդվում էր, որ ուրբաթ օրվա զոհերի թիվը 15-ն է եղել, տուժել է մոտ 60 մարդ: Ավելի ուշ ինքնահռչակ ԼԺՀ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչները հայտարարեցին, որ շաբաթ օրը տեղի ունեցած գնդակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան