ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Գազայի հատվածում երկարատև հրադադար հաստատելու կոչով է հանդես եկել
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտագության Խորհդի (ԱԽ) նախագահ Ռիշար Հասանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել պայմանավորվել Գազայի հատվածում կրակի դադարեցման հարցի շուրջ: Հասանը անհանգստություն է հայտնելով տարածաշրջանում ճգնաժամի խորացման և զոհերի թվի աճի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մեջ ասված է. & laquo;ՄԱԿ ԱԽ-ն կողմերին կոչ է անում ջանքերը միավորել երկարատև և ամբողջությամբ պահպանվող հրադադարի հասնելու համար` հիմնված եգիպտական նախաձեռնության վրա»:
Բացի այդ, ԱԽ-ն աջակցություն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունի` իսլամական Ուրազա Բայրամ տոնի ժամանակ հումանիտար դադար հաստատելու կոչին:
ԱԽ-ն նաև անդրադարձել է Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա հրթիռ արձակելու դեպքին, որտեղ մինչ այդ հայտնաբերվել էին հրթիռներ, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր Իսրայելի դեմ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան