Թուրքիայում երթուղային ավտոբուսի այրվելու հետևանքով 4 մարդ զոհվել է, բազմաթիվ մարդիկ՝ վիրավորվել
Աշխարհ
Ստամբուլում երթուղային ավտոբուսի շարժիչում ծագած հրդեհը արագորեն տարածվել է ամբողջ սրահով մեկ, ինչի պատճառով այնտեղ գնվող 4 ուղևորներ զոհվել, բազմաթիվ ուղևորներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNNTurk հեռուստաալիքը:
Ավտոբուսի հետնամասում ծուխ նկատած վարորդը փորձել է արգելակել, սակայն, տրանսպորտային միջոցի արգելակները չեն գործել: Ճանապարհի եզրազարդերին զարնվելով, մոտ 100 մետր ընթանալուց հետո, ավտոբուսում մի քանի պայթյուն է տեղի ունեցել և այն ամբողջովին բռնկվել է: Վարորդին չի հաջողվել բացել նաև ավտոբուսի դռները: Դեպքի վայր մեծ թվով հրշեջ և շտապօգնության մեքենաներ են ժամանել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան