«Ուկրաինան սպասում է ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր ՌԴ-ի նկատմամբ». Պորոշենկո
Աշխարհ
Ինչպես հայտնում է 4vlada.net-ը, երբ 10 օր առաջ ռուսական հրթիռը խփեց 298 անմեղ ուղևոր տեղափոխող ինքնաթիռը, մարդիկ սկսեցին հասկանալ, թե ինչ խաղ է իրականացվում Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտնել է Պյոտր Պորոշենկոն The Washington Post-ի հրապարակած հոդվածում:
«Ռուսաստանը փորձում է մեզ` փոխանցելով անջատողականներին փող, զենք, միևնույն ժամանակ հովանավորելով հակաարևմտյան, հակակիևյան քարոզչություն, սակայն մենք չենք զիջի մեր դիրքերը։ Մոսկվան վտանգավոր խաղ է խաղում և Ուկրաինան այս պահին սահմանի պաշտպանության և անջատողակներին բռնության նվազագույն կիրառմամբ հետ մղելու հրատապ աջակցության կարիք ունի»,-նշել է Պորոշենկոն:
Ըստ Պարբերականի՝ Ուկրաինայի նախագահն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ին պետք է մտածի Մոսկվայի նկատմամբ ավելի կոշտ ու մեծամասշտաբ պատժամիջոցներ կիրառելու մասին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան