«Մաքսային միությունը 5-10 տարի անց կարող է միասնական արժույթ ունենալ». Շուվալով
Աշխարհ
Չի բացառվում, որ Մաքսային միության երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, 5-10 տարի անց միասնական արժույթ ունենան: Նման հայտարարություն է կատարել Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ «Նախագահի ակադեմիայի ամառային կամպուսի» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ng.ru-ն, Շուվալովն ասել է. «Կանցնի ևս 5-10 տարի և միասնա կան արժույթի ձևավորման հարցը կդառնա արդիական: Մի քանի տարի անց կլինի միասնական էմիսիոն կենտրոն և միասնական արժույթ»:
Միասնական արժույթի անցնելու նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով առաջարկել էր ձևավորվելիք Եվրասիական տնտեսական միությունում անցում կատարել մեկ միասնական արժույթի:
Այս նախաձեռնությանը հավանություն էին տվել բոլոր կողմերը, նույնիսկ որոշվել էր նոր արժույթի անունը՝ ալթըն, սակայն գործնական քայլերը շատ դանդաղ էին ընթանում: Միասնական արժույթի հարցը նոր հրատապություն ստացավ 2014թ-ի մայիսից հետո, երբ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիրը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան