Միլիոնավոր մարդիկ լքում են իրենց տները կրոնական հակամարտությունների պատճառով. ԱՄՆ պետդեպարտամենտ
Աշխարհ
Աննախադեպ թվով մարդիկ կրոնական հողի վրա ծագած հակամարտությունների պատճառով հարկադրված են լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում:
Փաստաթղթում հատկապես առանձնացվում է Սիրիայի իրադրությունը, որտեղ, հեղինակների խոսքով, զգալիորեն կրճատվել է քրիստոնյաների թվաքանակը:
Ավելի քան մեկ միլիոն մարդ է տները լքել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում քրիստոնյաների և մուսուլմանների միջև տեղի ունեցող մարտերի պատճառով:
Պետդեպարտամենտը նաեւ նշում է, որ շատ երկրներ՝ Չինաստանից մինչև Սաուդյան Արաբիա և Ռուսաստան, մինչ այժմ սահմանափակում են դավանանքի ազատությունը:
Զեկույցը չի ընդգրկում ընթացիկ տարվա իրադարձություններն Իրաքում, որտեղ հազարավոր մարդիկ են փախել այն վայրերից, որոնք գրավել են «Իրաքի և Լեւանտի իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան