ԱՄՆ-ն Իրանից պահանջել է ազատել Washington post-ի թղթակցին
Աշխարհ
ԱՄՆ-ն Իրանից պահանջել է ազատել Washington post-ի թղթակցին, որն անցած շաբաթ Թեհրանում ձերբակալվել է իր տիկնոջ և արտահաստիքային երկու լուսանկարիչների հետ միասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիի արած հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի գերագույն դատարանի նախագահ Ղոլամհուսեյն Էսմաիլին հաստատել է Washington post-ի թղթակից Ջեյսոն Ռեզայանի և նրա տիկնոջ ձերբակալումը: Դրա պատճառները չեն նշվել:
«Մենք կոչ ենք անում Իրանի կառավարությանն անհապաղ ազատել պարոն Ռեզայանին ու ևս երեք մարդու: Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրադրությանը»,- ասել է Պսակին:
Ռեզայանը Թեհրանում հատուկ թղթակից էր աշխատում 2012 թվականից: Նա ունի ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիություն: Նրա կինը՝ Իրանի քաղաքացուհի, որն ԱՄՆ-ում մշտական բնակության դիմում է ներկայացրել, որպես թղթակից էր աշխատում Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված National թերթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան