ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
Աշխարհ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ: Այս անգամ պատժամիջոցների կիզակետում են հայտնվել «Банк Москвы», ВТБ и «Ռոսսելխոզբանկ» բանկերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Հաղորդվում է, որ սահմանափակիչ միջոցառումները կկիրառվեն Ռուսաստանի տնտեսության ամենակարևոր՝ էներգետիկայի, պաշտպանության և ֆինանսական ոլորտների նկատմամբ:
«Լուրջ պատժամիջոցները, որոնք սահմանվում են այսօրվանից, միտված են լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի, այդ թվում՝ Պուտինի շրջապատի և այն ընկերությունների վրա, որոնք նպաստում են Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական գործունեությանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:
Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հայտարարել էր, որ ԵՄ-ի երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներն անխուսափելի էին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան