ԱՄՆ-ում հաստատել են ՌԴ-ում այդ երկրի նոր դեսպանի թեկնածությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Ջոն Թեֆթի թեկնածությունը Ռուսաստանում այդ երկրի դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը միաձայն կողմ է քվեարկել Թեֆթի թեկնածությանը չծրագրված նիստի ժամանակ: Սա թույլ կտա մինչև օգոստոսի 1-ը վերջնականապես հաստատել Թեֆթին այդ պաշտոնում:
Նշենք, որ Օբաման Թեֆթի թեկնածությունն առաջարկել էր հուլիսի սկզբին: Այս տարվա փետրվարից ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը Ռուսաստանում թափուր էր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան