Գվինեայում տասնյակ մարդիկ են զոհվել համերգի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով
Աշխարհ
Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիից ոչ հեռու լողափին կայացած ռեպ-համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցը հանգեցրել է 24 մարդու մահվան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի աշխատակցին:
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Ռատոմա լողափին՝ տեղական Instinct Killers խմբի ելույթի ժամանակ: Բժիշկների տվյալներով՝ զոհվածներից 13-ն աղջիկներ են:
Նախագահի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ մշակութային միջոցառման ժամանակ ծավալված ողբերգությունը ցնցել է բոլորին: Այս առնչությամբ երկրում հայտարարվել է մեկշաբաթյա ազգային սուգ: Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան