ՌԴ-ի որոշ լրագրողներ ցանկանում են Պուտինին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհել
Աշխարհ
Ռուսաստանի Հեռավոր Արևելքի շրջանների լրագրողներն առաջարկել են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհել: Այս մասին հայտնում է 1big.ru-ն՝ վկայակոչելով «Российская газета» պարբերականին:
Նամակ-փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ Պուտինը պահպանել է Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, աներեր հայրենասիրական հայացքներ ունի և օրենքի շրջանակներում խոսքի ազատություն է հռչակել:
Այս նամակը ստորագրել են Յակուտիայի, Սախալինի, Ամուրիի, Մագադանի և Հրեական ինքնավար մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան