Հնդկաստանում սողանքի հետևանքով 100-ից ավելի մարդ է հայտնվել գետնի տակ
Աշխարհ
Հնդկաստանի կենտրոնական մասում սողանքի հետևանքով գետնի տակ արգելափակվածների թիվը կարող է գերազանցել100-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Մահարաշտրայի նահանգի Փունա օկրուգում: Սողանքը մասամբ ավերել է շուրջ 40 տուն: Սողանքի պատճառ են դարձել տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրևները:
Ներկայում պատահարի վայրում կատարվում են փրկարար աշխատանքներ՝ էքսկավատորների մասնակցությամբ: Տեղում հերթապահում են բժիշկների խմբերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան