Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի 

Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում Հայոց պատրիարքարանին վերադարձնել «Սանասարյան» տունը

Աշխարհ

Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում Պոլսի հայոց պատրիարքարանին վերադարձնել Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող «Սանասարյան» տունը, որտեղ նախկինում հայկական վարժարան է գործել, և որի իրական սեփականատերը Հայոց պատրիարքարանն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական gazeteport.com լրատվական կայքը, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչն օրերս հայտարարել է, որ շենքի վերադարձման հարց օրակարգում չկա: Այս մասին Արինչն ասել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գործիչ Սեզգին Թանրըքուլուի գրավոր հարցապնդմանը տված պատասխանում: «Հիմնադրամների գլխավոր վարչությունն այդ հարցով աշխատանքներ չի անցկացնում», -պատասխանում նշել էր Արինչը:

Սանասարյան վարժարանի շենքը Պոլսո հայոց պատրիարքարանին վերադարձնելու հարցը կրկին ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը դարձել էր մի թուրք տեսուչի խաբեության զոհ: Շենքի հետ կապված դիմումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղարկելուց որոշ ժամանակ անց Աթեշյանի մոտ էր եկել թուրքական կառավարության անշարժ գույքի հարցերով տեսուչ ներկայացած մի անձ, ստորագրել տվել նրան շենքի վերադարձման մասին կեղծ փաստաթղթեր, Աթեշյանից ստացել 6000 լիրա՝ իբրև թե փաստաթղթերի ձևակերպման համար են անհետացել: Կասկածյալ «տեսուչը» հայտնաբերվել է, նրան 7 տարվա ազատազրկում է սպառնում:

«Սանասարյան» տունը 1895 թվականին Մկրտիչ Սանասարյանի պատվերով կառուցել է ճարտարապետ Հովսեփ Ազնավուրը: Շենքը Պոլսո հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք, հետո՝ այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է: Թուրքական իշխանությունները շենքի պատկանելության հարցը վիճարկում են ելնելով այն բանից, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը անշարժ գույքը կադաստրում ապօրինաբար գրանցել է որպես պետական սեփականություն: Ներկայում շենքը գտնվում է Թուրքի այի Հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ, որը 2013 թվականի հուլիսի 18-ին վարձակալության նպատակով հանել է աճուրդի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Ամենադիտված