ԱՄՆ Սենատն օգոստոսյան արձակուրդ է գնացել առանց Թուրքիայում ԱՄՆ դեսպան հաստատելու
Աշխարհ
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Միացյալ Նահանգների Սենատի որոշումը` օգոստոսյան արձակուրդ գնալ առանց Թուրքիայում ԱՄՆ դեսպան հաստատելու: Հայ դատը նշում է, որ սա ԱՄՆ սենատորներին և քաղաքացիներին հնարավորություն կտա վերանայել Ջոն Բասի թեկնածությունը այդ պաշտոնում, ինչպես նաև` գնալով վատթարացող թուրք-ամերիկայն հարաբերությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Բասի` ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու լսումները ամենաշուտը կլինեն սեպտեմբերի ութին: «Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ սենատորներին և քաղաքացիներին լրացուցիչ ժամանակ է տրվել մանրամասն ուսումնասիրել Բասի մտահոգիչ հայտարարությունները»,- նշել է Արամ Համփարյանը:
Հուլիսի 29-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Հայ դատի հանձնախումբը մի շարք սենատորների միջոցով հարցեր էր ուղղել Ջոն Բասին` ամեիկահայերին հուզող մի շարք խնդիրների շուրջ: Իր ելույթում դիվանագետը խուսափել էր օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածները ցեղասպանություն բնութագրել և փոխարենը, կիրառելով «ընդհանուր պատմություն» որակավորումը, գովաբանել թուրք վարչապետ Էրդողանի ապրիլիքսաներեքյան «ցավակցական» ուղերձը հայ ժողովրդին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան