Նեպալի հյուսիս - արևելքում սողանքի պատճառով զոհվել է ութ մարդ
Աշխարհ
Նեպալի հյուսիս - արևելքում տեղատարափ անձրևների հարուցած սողանքի հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել մի քանի տասնյակ մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպեսը», այս մասին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Իշխանությունների տվյալներով՝ առավել լուրջ իրավիճակ է առաջացել Կատմանդուից 60 կիլոմետր դեպի հյուսիս - արևելք՝ Սանքոշի գետի ողողադաշտում: Քարերի և ցեխի զանգվածը բառացիորեն փակել է ջրի ճանապարհը, ինչը հանգեցրել է երեք կիլոմետր տրամագծով արհեստական «լճի» գոյացման: Ջրի տակ է անցել մայրաքաղաքը Տիբեթին միացնող ավտոմայրուղին:
Հուլիսից մինչև սեպտեբեր Նեպալում և Հնդկաստանի մեծ մասում սկսվում է անձրևների սեզոնը, որոնք ամեն տարի հանգեցնում են հեղեղումների և սողանքների, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել