Կալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ իրադրության ռեժիմ է
Աշխարհ
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է անտառային հրդեհների պատճառով նահանգի տարածքում արտակարգ իրադրության ռեժիմ սահմանելու մասին: Ինչպես հաղորդել է KTLA հեռուստաալիքը, Կալիֆոռնիայում այժմ գործում են 14 հրդեհներ, որոնք առայժմ չի հաջողվում մարել հաստատված շոգի և ռեկորդային երաշտի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
Կրակի դեմ պայքարի են նետվել երկու հազար հրշեջներ, գործի է դրված ավիացիան, այդ թվում՝ ռազմական: Սակայն, Բրաունի տվյալներով՝ ուժերը տակավին բավական չեն, ուստիև մարման աշխատանքներում կներգրավվեն լրացուցիչ ստորաբաժանումներ այլ նահանգներից: Կալիֆոռնիայից արդեն տարահանվել է մի քանի հազար մարդ, ներառյալ չորս քաղաքների բնակիչներ, կրակն սպառնում է 300 բնակելի տների: Փրկարարները հաղորդել են, որ բռնկման ընդհանուր մակերեսը գերազանցում է 140 քառակուսի կիլոմետրը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել