Բանգլադեշի իշխանությունները հայտարարել են լաստանավի խորտակման հետևանքով 125 մարդու մահվան մասին
Աշխարհ
Բանգլադեշի նախարարների կաբինետը հայտարարել է, որ մարդատար լաստանավի խորտակման հետևանքով, որը ջրասույզ է եղել օգոստոսի 4-ին, զոհված է ճանաչվել 125 մարդ, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
Այս մասին օգոստոսի 5-ին հաղորդել է France-Presse գործակալությունը: Լաստանավը, որտեղ եղել է 250 մարդ, ջրասույզ է եղել օգոստոսի 4-ի առավոտյան Փադմա գետում՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից 37 կիլոմետր դեպի հարավ- արևելք: Մարդատար լաստանավերի հետ միջադեպերը, որոնք ուղեկցվում են զգալի թվով զոհերով, Բանգլադեշում տեղի են ունենում տարեկան մի քանի անգամ:
Այդ լաստանավերի մեծ մասը լինում է գերբեռնված, իսկ նավերի գործարկուները և ուղևորներն իրենք արհամարհում են անվտանգության տարրական կանոնները: Ամեն տարի մարդատար նավերի արտակարգ պատահարների հետևանքով Բանգլադեշում մի քանի հարյուր մարդ է զոհվում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել