Վերջին օրը կայացած մարտերի ընթացքում զոհվել է 18 ուկրաինացի զինվոր
Աշխարհ
Երկրի արևելքում ուկրաինական զորքերի կորուստները վերջին օրը կազմել են 18 սպանված և 54 վիրավոր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսնեկոն:
«Անցած օրը երկրի արևելքում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ուկրաինական զորքերը կորցրել են 18 սպանված և 54 վիրավոր»,- ասել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել