Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 

ԱՄՆ օրենսդիրները սատարում են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին և հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը

Աշխարհ

Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ արդյունքի հասնելու համար նախագահ Ալիևը պետք է կտրուկ փոխի վերջին շրջանում արված ռազմատենչ հայտարարությունների տոնայնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը՝ անդրադառնալով հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացմանը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն երկու տասնամյակ ապրել է Ադրբեջանի մշտական սպառնալիքների և դիպուկահարների կրակի տակ: Այդ երկիրը ձգտում է իր ձեռքը վերցնել վերահսկողությունը գերազանցապես հայերով բնակեցված տարածաշրջանի վրա: Անցած շաբաթ ադրբեջանական զորքերը կրկին հարձակում են գործել շփման գծում' կորուստներ պատճառելով երկու կողմերին էլ: Բռնության այս վերջին ակտը պետք է խստագույնս դատապարտվի»,- նշել է ԱՄՆ օրենսդիրը' հավելելով, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը կասեցնելու սպառնալիքով պետք է կոչ անի ադրբեջանական կառավարությանը հետ կանչել իր զորքերը դիպուկահարներին:

Շիֆն ընդգծում է, որ ադրբեջանական բռնապետությունից ազատագրվելուց ի վեր Արցախի ժողովուրդը իր հայրենիքում ձգտել է կառուցել ժողովրդավար պետություն և շուկայական տնտեսություն: Հակառակ դրան' պաշտոնական Բաքուն պատասխանել է նավթադոլարներով ֆինանսավորված ռազմական ուժով և ռազմատենչ հռետորաբանություններով' սեփական քաղաքացիներին սերմանելով հայերի արյան ծարավը, որի հետևանքն էր 2012 թվականին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպայի դաժան սպանությունը:

«Այժմ ժամանակն է, որ Մինսկի խումբն իր դիրքն ամրապնդի այս երկարատև և գնալով ավելի վտանգավոր դարձող հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իրնքնուրույն որոշել իր ապագան' ազատ ադրբեջանական սպառնալիքներից և բռնությունից, նրանք նաև իրավունք ունեն ապրել ազատ' առանց թիկունքից դիպուկահարի գնդակից խփվելու վախի»,- շեշտել է կոնգրեսականը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչով է հանդես եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն:

«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին ուղղված բռնության դեպքերով: Հակամարտության տևական լուծումը պահանջում է խաղաղություն և դիվանագիտություն»,- Թվիթերում գրել է նա:

Կոնգրեսական Չուն միացել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախաձեռնած #StopAliyev արշավին, որը մեկնարկել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Ամենադիտված