Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով 

Հայաստանն ապահովագրված չէ Մայդանի սցենարից. "Утро"

Համաշխարհային Մամուլ

Ոչ մի երաշխիք չկա, որ մի օր Երևանում չի սկսվի Մայդանը՝ իր բոլոր հետևանքներով: Այս մասին գրում է Մաքսիմ Նեստորովը "Утро" կայքում:

Հայաստանի  մայրաքաղաքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները գնալով մեծ մտահոգություն են առաջացնում Ռուսաստանի դիտորդների մոտ: Նմանությունները՝ կապված այն բանի հետ, թե ինչ է տեղի ունեցել վերջերս նախկին խորհրդային հանրապետությունում՝ Ուկրաինայում, կարծես թե ավելի ակնհայտ են դառնում:

«Ես չեմ բացառում, որ ի վերջո, այդ զարգացումների հետևում կանգնած կլինեն օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունները: Մենք այդ իրավիճակին նույնպես շատ ուշադիր ենք հետևում»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը "Россия 24" հեռուստաալիքի եթերում: «Յուրաքանչյուր «գունավոր հեղափոխություն» սկսվել է հենց այդպիսի իրադարձություններից, սակայն հետո վերաճել է քաղաքական իրադարձության: Ես կարծում եմ, որ Հայաստանը նույնպես ապահովագրված չէ նման սցենարից»,- ասել է սենատորը:

Իր կանխատեսումներով ավելի հեռուն է գնացել Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը, ով ենթադրել է, որ սպառնացող հակամարտության մեջ, այս կամ այն կերպ ներգրավված կլինի Ռուսաստանը: «Ցնցում են հատկապես Հայաստանին, ոչ թե որևէ այլ երկիր: Արևմուտքում շատերի համար Ռուսաստանի և Հայաստանի ավանդաբար բարեկամական հարաբերությունները ոսկոր են կոկորդի մեջ»,- նշել է պատգամավորը:

Այնուամենայնիվ, հայկական իրադարձությունները ճակատագրական գիծը մինչ այժմ չեն անցել: Ըստ բազմաթիվ փորձագետների, չնայած բողոքի ցույցերը ցրելու փորձերի, նրանց անդամները ձեռնպահ են մնում քաղաքական պահանջներից: Դա որոշակի հույս է ներշնչում, որ իրավիճակը չի զարգանա ուկրաինական սցենարով: Սակայն, չկա ոչ մի երաշխիք, որ մի օր Երևանում չի լինի Մայդան:

Հայաստանում տիրող իրավիճակի բարդությունների և այդ երկրում Մադանի առաջացման ենթադրությունների մասին «Ytro.ru»-ի հետ զրույցում պատմել է Մոսկվայի պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմագիտության թեկնածու Լեոնիդ Գուսևը: Նրա կարծիքով՝ արդեն իսկ էներգետիկ ռեսուրսների գների աճը բացահայտ դրդում է մարդկանց բողոքի գործողությունների:

«Դեռևս դժվար է խոսել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հեռանկարների մասին,- ասել է փորձագետը: - Որքանով կարելի է դատել՝ ցուցարարների կարգախոսները զուտ տնտեսական բնույթ ունեն: Դժգոհությունների հիմնական պատճառը էլեկտրաէներգիայի թանկացումն է: Եթե փոխակերպենք ծախսերը հայկական դրամից ռուբլու, ապա կստացվի մոտ 5 ռուբլի՝ մեկ կիլովատի համար: Դա չափազանց շատ է Հայաստանի համար, և երկու անգամ ավելի է, քան հարևան Վրաստանում»:

Սակայն, այդ ամենը չի ապահովագրում Երևանը՝ բողոքի ակցիայի տնտեսական հարթությունից քաղաքական հարթությանն անցնելուց: Ինչպես տեղեկացնում է Գուսևը, դա ունի առնվազն երկու հիմնավոր պատճառ:

«Վերջին 24 տարվա ընթացքում, ինչ Հայաստանը անկախ պետություն է, երկրում հայտնվել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կապված են Արևմուտքի հետ,- ասել է փորձագետը:- Հայկական սփյուռքը հսկայական է: Հայաստանում ապրում է շուրջ երեք միլիոն մարդ: Միևնույն ժամանակ, մի քանի միլիոն հայ ցրված է ամբողջ աշխարհում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ռուսաստանում: Եվ նրանցից շատերը զբաղեցրել են և շարունակում են զբաղեցնել բավական բարձր պաշտոններ Արևմուտքում: Այսօր արդեն նման մարդիկ շատ են նաև հայկական քաղաքականության մեջ: Այնպես որ, կա վտանգ, որ արևմտյան Սփյուռքը կարող է աջակցել բողոքի ցույցերը»:

Մյուս կողմից՝ փորձագետը մատնանշում է այն փաստը, որ, որոշակի հանգամանքներում, այդ սցենարը կարող է ձախողվել. «Այսօր Հայաստանի մայրաքաղաքն ունի բավական անհրապույր տեսք, քաղաքային տնտեսությունը բացիթողի վիճակում է,- նշում է նա:- Հարց է առաջանում, թե ինչ է խանգարում Արևմուտքում սփյուռքի հարուստ և ազդեցիկ անդամներին օգնել սեփական հայրենիքին և առնվազն կոկիկ տեսքի բերել Երևանը»: Մի խոսքով՝ արևմտյան սփյուռքը դեռևս չի ցուցաբերել իրական օգնություն իր երկրին, ինչը կարող է խոսել իր նախկին հայրենակիցներից տարանջատման մասին:

Երկրորդ կարևոր կետն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև իր նախորդը, ծնունդով Լեռնային Ղարաբաղից է: «Ժամանակին՝ 80-90թթ., երբ Հայաստանում զարգանում էր Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղի ներկայացուցիչները չափազանց հայտնի էին,- հիշեցնում է Գուսևը:- Արդյունքում, այնպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի վերնախավի մի մասը գաղթել է Հայաստան: Դա տեղի է ունեցել 90-ականներին: Այսօր մենք կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծվել է հոգնածության վիճակ Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներից: Այդ մարդիկ զբաղեցնում են բարձր պաշտոններ՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իրենց կլանին և թույլ չեն տալիս մոտենալ իրենց: Եվ շատերին դա դուր չի գալիս»:

Այդ առումով, կա վտանգ, որ որոշակի քաղաքական ուժեր կարող են փորձել օգտվել բողոքի ցույցերից՝ «ղարաբաղյան խմբին» իշխանությունից հեռացնելու համար:

Փորձագետի խոսքով՝ իրավիճակն ափերից դեռևս դուրս չի եկել: Չնայած նրան, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի. «Թարմ է նաև հիշողությունը՝ ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի սպանության մասին: Եվ այդ ամենը, նույնպես, կարող է ի հայտ գալ ցանկացած իրավիճակում: Այդ ողբերգությունը կարող է օգտագործվել ժողովրդին հրահրելու համար»,- եզրափակել է Լեոնիդ Գուսևը:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Ամենադիտված