Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ը
Արտակարգ Պատահար
Հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։Ժամը 19։30-ի սահմաններում Այրում վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 61-ամյա Ռոբերտ Դալլաքյանի վարած բեռնատար գնացքն ու 25-ամյա Վահե Խաչիկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ի ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ չի տուժել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Գնացքավարն ու «Mercedes»-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ