Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic 

Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինտենսիվ քննարկման թեմա դարձավ ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած մի շարք խախտումներից և վարչական ռեսուրսի կիրառումից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները, ներկա պահին քննարկում են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ մանդատներից հրաժարվելու տարբերակը։ Բայց այստեղ կա մի քանի նրբերանգ, որոնք չի կարելի անտեսել

Հայաստանում և, առհասարակ, աշխարհում որևիցե լուրջ քաղաքական ուժ ընտրությունների չի մասնակցում ընդդիմություն դառնալու համար, սակայն դա չի ենթադրում, որ չհաղթելու դեպքում այդ բոլոր ուժերը պետք է անմիջապես հրաժարվեն մանդատից։

Եկեք գնահատենք պարզ՝ արդյո՞ք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատը, թե ոչ՝ պատասխանելով մի քանի հարցի:

Արդյո՞ք մանդատ չվերցնելով՝ ընդդիմությունը վնասում է Փաշինյանին և հարցականի տակ դնում նրա լեգիտիմությունը։ Պատասխան՝ միանշանակ ոչ։ Թվում է՝ ընդդիմության կողմից մանդատ չվերցնելը հարված է Փաշինյանի կառավարությանը՝ կարծես ցույց տալով, որ համակարգը ճգնաժամի մեջ է, սակայն այդ դեպքում Փաշինյանը խորհրդարանում «հպարտ միայնության մեջ» կարողանում է ցանկացած հարց լուծել ինքնուրույն՝ առանց ընդդիմության և որևիցե մեկի հետ հաշվի նստելու, առանց հակադրման։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, նա ունի ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը, որոնք արդեն շնորհավորել են վերջինիս, ինչը հնարավորություն է ընձեռելու ցանկացած որոշման կամ գործողության մասով «թափ տալ» լեգիտիմությամբ և ժողովրդի մանդատով։

Ընդդիմությունը ավելի ուժեղ է լինելու մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի։ Եթե ընդդիմությունը չվերցնի մանդատը, ապա, բնականաբար, կարճաժամկետ ապագայում կարող է փողոց գեներացնել, սակայն այսօր՝ փողոցային պայքարի մի շարք անհաջող փորձերից հետո և բռնությունների աննախադեպ ալիքով պայմանավորված, պատրաստ չէ դուրս գալու արդյունավետ և հաղթական փողոցային պայքարի։ Այս պարագայում ընդդիմությունը պետք է քննարկի մանդատները վերցնելու և ինստիտուցիոնալ պայքար սկսելու հարցը՝ զրկելով Փաշինյանին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն և ձայներ ունենալու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակելով Փաշինյանի բացարձակ իշխանությունը՝ նշանակել մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին, Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահին և անդամներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նաև խոհրդարանական ընդդիմությանը ավելի հեշտ կլինի համակարգել և չթույլատրել անկլավների, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնման, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման հարցը։

Սա՝ միևնույն ժամանակ չբացառելով փողոցային պայքարի տարբերակը, քանզի մեկը մյուսին ամենևին չեն խանգարում:

Խորհրդարան չանցած ընդդիմությունը չի կարող փոշիացնել իրեն բաժին հասած շուրջ 550 հազար ձայները: Այդքան մարդ քվե է տվել, ու չի կարող այդ քվեն կորչել: Իհարկե, դա բացառապես ընդդիմադիր ուժերի որոշելիքն է, ու նրանց ընտրողները նաև պետք է վստահեն: Այդպիսի որոշում կայացնելը չի կարող լինել «ոտքի վրա»՝ հատկապես, որ ընթանում է վերահաշվարկ, հայտարարվել է ՍԴ դիմելու մասին, ընդդիմադիր ուժերը ուսումնասիրություններ և քննարկումներ են իրականացնում, ինչպես հենց իրենք են ասել, և վերջապես՝ վերջնական արդյունքները դեռ չեն հայտարարվել, ու պարզ չէ ԱԺ-ի վերջնական կազմը:

Այդուամենայնիվ, գերակշռող է կարծիքը, որ ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան՝ ինստիտուցիոնալ պայքար սկսելու համար, ինչպես դա արեց, օրինակ՝ այսօրվա իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի ընտրություններից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից հետո 7 տոկոս ձայն ստացած նորաթուխ ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և «Ելք» դաշինքի, վերցրեց մանդատները և սկսեց ինստիտուցիոնալ պայքարը՝ խորհրդարանական ամբիոնը և խորհրդարանային ընդդիմադիր ռեսուրսը օգտագործելով իշխանությունների դեմ պայքարի համար, որը հիմք հանդիսացավ ժամանակին փողոցային պայքար գեներացնելու և իշխանափոխություն անելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել
Ամենադիտված